Գաղտնիության և անվտանգության քաղաքականություն
Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոններն ու պայմանները:
Օգտվելով կայքից Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք և համաձայն եք ներքոհիշյալ անվտանգությունը ապահովող կանոններին:
Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել Epodex.am կայքի օգտատերերին հավաքագրվող ինֆորմացիայի օգտագործման գաղտնիության մասին: Տվյալ կայքը նախատեսված է միայն չափահասների համար:
Այս Կայքում Ձեր կողմից հավաքագրվող ամբողջ տեղեկատվությունը ապահով և հարմարավետ ծառայություն մատուցելու համար ձեռնարկված քայլերն են հետևյալ նպատակներով՝
• Սպասարկում իրականացնելու համար
• Պատվերը հաստատող նամակ ուղարկելու համար, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը, ինչպես նաև պատվերի առաքման կամ չեղարկման վերաբերյալ նամակ
• Տեխնիկական բարդությունների դեպքում աջակցելուն ցուցաբերելու համար
Մեր կայքի օգտատերերի հետ հուսալի համագործակցություն ունենալը կարևոր է մեզ համար, ուստի մենք պարտավորվում ենք պաշտպանել Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկատվությունը: Մենք չենք իրականացնում որևէ ուղիղ վճարում և մեր բազաներում չենք պահում Ձեր բանկային քարտի վերաբերյալ տեղեկությունները: Secured socket layer (“SSL”) տեխնոլոգիան օգտագործվում է երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրող համակարգերի միջոցով (InecoPay, Idram և այլն) վճարային գործարքներ իրականացնելու նպատակով:
